Ամերիկացի գիտնականները ուժգին աղետներ են կանխագուշակել ՌԴ-ի արևելքում

20:50   21 Հուլիս 2018    265

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «gazeta.ru»-ին, Ամերիկացի գիտնականների մի խումբ արբանյակային 38 տարվա դիտարկումների արդյունքում եզրակացրել է, որ անթրոպոգեն գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել Ռուսաստանի արևելքում բնական աղետների քանակի և ուժգնության աճին:

Գիտնականները պարզել են, որ ձմռան և ամռան միջև ամենամեծ կոնտրաստը նկատվում է Հյուսիսայի կիսագնդի միջին լայնություններում՝ Մոնղոլիայում և Ռուսաստանի արևելյան շրջաններում: Նրանց կարծիքով՝ նման կտրուկ փոփոխությունը չի կարելի պայմանվորել բնական երևույթով, դա մարդկայնի գործոնի արդյունքում առաջացած ջերմոցային գազերի հետևանք է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները