Ավստրալիայում աղով կկրակեն երկինք, որ փրկեն Մեծ Արգելախութը

10:09   22 Հուլիս 2018    138

Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ գլոբալ տաքացման հետեւանքներից Մեծ Արգելախութը փրկելու նոր միջոցներ կմշակեն։

Մեծ Արգելախութը երկրի գլխավոր տեսարժան վայրերից է, որը գրավում է հազարավոր զբոսաշրջիկների, գրում է Daily Mail-ը։

Խութի մարջանները, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, արդեն 2 տարի է տառապում են ջրի չափազանց բարձր ջերմաստիճանից, որը վատ է անդրադառնում նրանց կենսագործունեության վրա։

Այս առնչությամբ ավստրալացի գիտնականները քննարկում են ջերմաստիճանի նվազեցման տարբեր եղանակներ, այդ թվում՝ օգտագործելով կենսաքայքայվող արեւային էկրան, որով առաջարկվում է ծածկել խութը։

Դիտարկվում է նաեւ աղով ամպերի ցրումը, որի բյուրեղները կանդրադարձնեն լույսը՝ ցրելով այն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները