Չիլիում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

10:47   22 Հուլիս 2018    129

Չիլիում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը։

Հայտնի է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կալամա բնակավայրից 42 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 100 կմ խորության վրա։

Ըստ նախնական տվյալենրի՝ երկրաշարժի հետևանքով տուժածներ ու ավերածություններ չեն գրանցվել։ Ցունամիի վտանգ տարածքում չի հայտարարվել։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի  


Վերնագիրի այլ պիտակները