Մարդկությունը պաշտոնապես թևակոխել է նոր դարաշրջան

10:56   22 Հուլիս 2018    115

Շերտագրության միջազգային հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է նոր՝ մեգհալայան դարաշրջանի մասին, որը սկսվել է 4200 տարի առաջ և շարունակվում է մինչ այսօր:

Մեգհալայան դարաշրջանը սկսվել է գլոբալ երաշտով, մի քանի հնագույն քաղաքակրթությունների ոչնչացմամբ՝ Եգիպտոսից մինչև Չինաստան:

Մեգհալայան դարաշրջանի գաղափարն առաջին անգամ առաջարկվել է 7 տարի առաջ՝ հատուկ քիմիական հետքերի պատճառով, որոնք գտել են շթաքարերում և պտկաքարերում:

Շթաքարը հայտնաբերվել է Հնդկաստանի հյուսիսարևելյան Մեգհալայա նահանգում և դարձել դրա լավագույն ապացույցը. այստեղից էլ նոր դարաշրջանի անվանումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները