Ռոնալդուն 23.000 դոլար թեյավճար է թողել հյուրանոցում

11:03   22 Հուլիս 2018    156

Հունաստանի հանգստավայրերից մեկում ընտանիքի ու ընկերների հետ կարճատև արձակուրդը վայելելուց հետո Կրիշտիանու Ռոնալդուն «Կոստա-Նավարինո» հյուրանոցի անձնակազմին 23.222 դոլար թեյավճար է թողել:

Al Arabiya-ն տեղեկացնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը Հունաստան էր մեկնել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի պարտությունից հետո:

Ըստ կայքի՝ Ռոնալդուն խոշոր թեյավճարը թողել էր, որպեսզի իր երախտագիտությունը հայտնի լավ սպասարկման ու իր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները