Չեխը պետք է ընտրություն կատարի «Ռոմայի» ու «Չելսիի» միջև

11:14   22 Հուլիս 2018    232

Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը դժվարին ընտրության առջև է: Ինչպես հայտնում է «The Sun»-ը, ֆուտբոլիստը պետք է ընտրություն կատարի «Ռոմայի» ու «Չելսիի» միջև:

«Զինագործներն» այս ամռանը գնել են «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին, ինչպես նաև թիմում է մնացել Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինան: Չեխը հիմնական կազմ վերադառնալու քիչ հույսեր ունի և պետք է մտածի նոր ակումբ գտնելու մասին:

«Գայլերը» 36-ամյա խաղացողին դիտարկում են որպես Ալիսոն Բեկերին փոխարինող, ով ռեկորդային 62.5 մլն եվրոյով տեղափոխվեց «Լիվերպուլ»: Հռոմեական ակումբը պատրաստ է բավարարել խաղացողի ֆինանսական բոլոր պահանջները:

«Չելսին» էլ իր հերթին նոր դարպասապահ է փնտրում, ով կփոխարինի Տիբո Կուրտուային: Բելգիացին մեկ ոտքով «Ռեալում» է և տեղափոխությունը դեպի Մադրիդ ձգձգվում է այն պատճառով, որ «թոշակառուները» դեռևս չեն կարողանում համարժեք փոխարինող գտնել Կուրտուային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխ  


Վերնագիրի այլ պիտակները