Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը պատրաստ էր քաղաքական ռիսկի գնալ․ ԱՄՆ փոխնախագահ

12:12   22 Հուլիս 2018    111

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը մեկնաբանել է նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի՝ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցած հանդիպումը։

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, Փենսը նշել է, որ Թրամփն այդ հանդիպումից առաջ պատրաստ էր քաղաքական ռիսկի գնալ։

«Այս շաբաթ ամերիկացի ժողովուրդն ականատես եղավ նախագահի մի շարք հաջողված արտասահմանյան հանդիպումների։ Նա հանդիպեց դաշնակից երկրների ղեկավարների հետ Եվրոպայում և նույնիսկ ՌԴ նախագահի հետ։ Նրա խոսքով՝ նա ավելի շուտ կգնար քաղաքական ռիսկի հանուն խաղաղության, քան կվտանգեր խաղաղությունը հանուն քաղաքականության», - ասել է Փենսը։

Նշենք, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 16-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները