Մշակվել է iPhone-ի ակնթարթային լիցքավորման տեխնոլոգիա

12:20   22 Հուլիս 2018    111

Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի գիտնականները սմարթֆոնների ակնթարթային լիցքավորման եզակի տեխնոլոգիա են մշակել, հայտնում է ABC News-ը:

Նշվում է, որ տեխնոլոգիան առայժմ հասանելի է միայն iPhone-ի օգտատերերին:

Նոր տեխնոլոգիայով նախատեսվում է iPhone-ի մարտկոցի փոխարինում հատուկ սարքով, որը ուրահատուկ հաղորդիչներ ունի, որոնք պատասխանատու են էներգիայի ստացման եւ բաշխման համար:

Հիմա մասնագետները փորձում են պարզել, թե օգտատերերի համար սարքը որքանով է անվտանգ: Ավելի ուշ նրանք կսկսեն այլ սմարթֆոնների համար աշխատանքի կարգավորումը:

Ավելի վաղ վերլուծաբանները կանխատեսել էին շուկայից iPhone X-ի եւ iPhone SE-ի անհետացում սմարթֆոնների 3 նոր մոդելների՝ iPhone-ի 9-ի, iPhone 11-ի եւ iPhone 11 Plus-ի առաջիկա թողարկումից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: iPhone  


Վերնագիրի այլ պիտակները