Համացանցում սեւ սարկոֆագի հեղուկը խմելու թույլտվություն են խնդրում

12:35   22 Հուլիս 2018    129

Եգիպտոսում վերջերս գտնված սեւ սարկոֆագի կարմրավուն հեղուկը համտեսելու թույլտվության պահանջով ստորագրահավաք է սկսվել change.org կայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ստորագրահավաքի հեղինակը բրիտանուհի Իննես ՄակՔենդրիքն է, որն առաջարկել է հեղուկից գազավորված էներգետիկ կոկտեյլ պատրաստել եւ բոլոր ցանկացողներին տալ համտեսելու: Ներկայումս հավաքվել է ավելի քան 8300 ստորագրություն:

Սեւ գրանիտից կնքված սարկոֆագը, որն անխաթար է մնացել եւ ավելի քան 2 հազար տարեկան է, հայտնաբերել են հուլիսի սկզբին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում շինարարական աշխատանքներ կատարելիս շենքերից մեկի տակ:

Ավելի ուշ սարկոֆագի մեջ հայտնաբերել են 3 վնասված մումիաներ, որոնք, ենթադրաբար, պատկանել են հնագույն մարտում զոհված ռազմիկների:

Կնքված սարկոֆագի գաղտնիքի վերաբերյալ բազմաթիվ լուրեր են հրապարակվել եգիպտական եւ եվոպական լրատվամիջոցներում: Ոմանք ենթադրել են, որ սարկոֆագը կարող էր պատկանել Ալեքսանդր Մակեդոնացուն, որի թաղման վայրը մինչ օրս անհայտ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները