Նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները

14:44   22 Հուլիս 2018    111

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ի թիվս տարածաշրջանային եւ միջազգային արդիական հարցերի, քննարկել են Սիրիային մարդասիրական օժանդակություն տրամադրելու խնդիրը:

Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությանը, Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել սիրիական հիմնախնդրի կարգավորման հումանիտար ուղղություններին, այդ թվում՝ Արեւելյան Գուտի բնակչությանը ռուս-ֆրանսիական համատեղ օժանդակություն տրամադրելու նախաձեռնության իրականացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները