Պենտագոնը հավանություն է տվել Պուտինին

15:52   22 Հուլիս 2018    102

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «CNN»-ին, ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ջոն Ռուդը լավ գաղափար է համարում այս աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Սպիտակ տուն:

Ռուդի խոսքով՝ երկու առաջնորդների միջև կարծիքների փոխանակումը և ազնիվ երկխոսությունը պարտադիր է: Նա նաև նշել է, որ չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը աշխարհի կարևորագույն խաղացողներից է:

«Նախագահ Պուտինը արդեն եղել է Սպիտակ Տանը: Երբ ես աշխատում էի Սպիտակ տանը Ջորջ Բուշի ժամանակ, նա այցելեց Բուշի տունը Տեխասում: Նրանք միասին ձկնորսություն են արել: Ինձ համար այդ ամենում ոչ մի տարօրինակ բան չկա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները