Falcon 9 հրթիռը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել կանադական Telstar 19V արբանյակը

13:28   22 Հուլիս 2018    124

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, կիրակի SpaceX ընկերությունը հաջողությամբ իրականացրել է Falcon 9 հրիթիռակրի արձակումը՝ կանադական արբանյակային Telesat օպերատորի համար Telstar 19V հաղորդակցային սարքով: Արձակումն ուղիղ հեռարձակվել է SpaceX-ի կայքում:

Հրթիռի արձակումը մեկնարկել է ԱՄՆ-ում Կանավերալ հրվանդանից: Ինչպես նշվում է ընկերության Twitter-ի պաշտոնական էջում, արձակումից 10 րոպե անց հրթիռի առաջին աստիճանը վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում Of Course I Still Love You հարթակի վրա:

Արձակման համար օգտագործվել է հրթիռի վերջին, բարեփոխված տարբերակը՝ Block 5, Falcon 9-ի այս տարբերակի համար սա արդեն երկրորդ մեկարկն է. Block 5-ի հաջող դեբյուտը տեղի է ունեցել մայիսի 11-ին, այդ ժամանակ առաջին աստիճանը նույնպես հարթակ էր վերադարձել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Falcon-9  


Վերնագիրի այլ պիտակները