Հունաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում լարվածությունը կնվազի

13:48   22 Հուլիս 2018    138

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « РИА Новости»-ին, Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված որոշակի լարվածությունը կնվազի ու հույս հայտնել, որ բոլոր խնդիրները կլուծվեն ընկերական ճանապարհով։

«Մեր երկիրը կարևոր ուղերձ է հղել Արևմուտք և Արևելք․ բոլոր մեր ընկերներին ու ոչ ընկերներին։ Մենք ցույց ենք տվել, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն ինքնիշխանության սկզբունքն ու հարգանքը մեր հանդեպ՝ նրանց հանդեպ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն», - ասել է հույն նախարարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները