Դեպի ԵՄ գաղթականների զանգվածային հոսքը կրճատվել է

13:57   22 Հուլիս 2018    111

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ամերիկայի ձայնը»-ին, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում բողոքի ցույցի մասնակիցները երկրի կառավարությանը մեղադրում են «արյունոտ ձեռքեր ունենալու համար»:

Դեպի ներքին գործերի նախարարություն նրանց երթն էլ որպես արյան խորհրդանիշ, կրում էր կարմիր ներկ:

Ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ իսպանացի փրկարարները Միջերկրական ծովում մի քանի օր առաջ հայտնաբերեցին փախստականների կործանված մի նավակ: Նավակում կար նաեւ մի կնոջ ու մանկան դիակ:

Ինչպես երկրի ներքին գործերի նախարար Մաթթեո Սալվինին է ասել. «Ես ուզում եմ, որ փրկենք բոլորին, օգնենք բոլորին, բուժենք բոլորին, կերակրենք բոլորին: Սակայն ուզում եմ նաեւ, որ ոչ բոլորը գան դեպի Իտալիա»:

Իտալիայի կառավարությունն արգելում է ոչ կառավարական կազմակերպությունների փրկարարներին պատկանող նավերին խարիսխ նետել երկրի նավահանգիստներում:

ՄԱԿ-ը տեղեկացնում է, որ այն բանից հետո, երբ Իտալիան արգելեց ոչ կառավարական կազմակերպությունների նավերին մտուք գործել իրենց նավահանգիստներ, Միջերկրական ծովով գաղթի ուղին բռնած յուրաքանչյուր 7 փախստականից մեկը խեղդվում է ծովի ջրերում: Եվրոպական միությունն այս պահին փորձում է գտնել խնդիրը լուծելու եղանակներ:

Այժմ Իսպանիա են մուտք գործում ավելի մեծ թվով փախստականներ, քան մեկնում են դեպի Իտալիա: Հունիս ամսին այստեղ գրանցվել է 6,400 գաղթական:

2018 թվականի ընթացքում դեպի Եվրոպական միություն փախստականների այսպես կոչված անկանոն հատումը կազմել է վաթսուն հազար: Այն գրեթե երկու անգամ զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները