Ղազախստանում սպանել են ՈՒՀԱ-ի խաղացողին

18:14   22 Հուլիս 2018    122

Ղազախստանի Ակտաու քաղաքում սպանել են ՈՒՀԱ «Ակտոբեի» թիմի նախկին անդամ Դանիյար Ալիմբաեւին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 21-ի գիշերը: Նա դանակահարված է ստացել ոտքին, ըստ որում՝ վնասվել էին անոթները եւ երակները:

Գործակալության տեղեկություններով՝ 32-ամյա Ալիմբաեւին հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկներն արտահերթ վիրահատություն են կատարել եւ նրան վերակենդանացման բաժանմունք տարել, որտեղ նա մահացել է:

Մանգիստաուսկի մարզի ոստիկանները ձերբակալել են 3 կասկածյալի, «Սպանություն» հոդվածով մինչդատական քննություն է ընթանում:

Դանիյար Ալիմբաեւը խաղացել է ՈՒՀԱ «Ակտոբեի» հավաքականում, որի կազմում մասնակցել է ՈՒՀԱ-ի Սոչիի փառատոնին: Նա 4 երեխա ուներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները