Վիետնամում ջրհեղեղի ու սողանքների պատճառով մահացածների թիվը հասել է 20-ի

18:23   22 Հուլիս 2018    101

Վյետնամում «Սոն Տին» փոթորիկի հետևանքով առաջացած ջրհեղեղի ու սողանքների պատճառով մահացածների թիվը հասել է 20-ի, տուժած քաղաքացիների թիվը 14-ն է, ևս 16 մարդ համարվում է անհետ կորած, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին, 12 մարդ համարվում էին անհետ կորած։

Փոթորիկի հետևանքով սկսված ջրհեղեղները բազմաթիվ տների ավերման պատճառ են դարձել երկրի հյուսիսային Յենբայ, Շոնլա և Կուանգնին նահանգներում, ինչպես նաև կենտրոնական երկու նահանգում՝ Տխանխոայում և Նգեանում։

Հայտնի է, որ ջրի տակ են մնացել շուրջ 80 000 հա բրնձի դաշտեր, սողանքները կաթվածահար են արել երթևեկությունը ավտոճանապարհներին։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ ամենից շատ տուժել է Յենբայ նահանգը, որտեղ ավերվել է շուրջ 600 տուն, վնասվել են արդյունաբերական և էներգտիկ տասնյակ կառույցներ։ Միայն այս նահանգում ջրհեղեղները 10 մարդու կյանք են խլել։

Մարդկանց օգնելու նպատակով իշխանություններն այս տարածքներ են ուղղորդել ավելի քան 6500 զինծառայողի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Վիետնամ  


Վերնագիրի այլ պիտակները