Telegram-ի օգտատերերը հայտնել են մեսենջերի աշխատանքի խափանումների մասին

18:46   22 Հուլիս 2018    191

Կիրակի Telegram-ի մեսենջերի աշխատանքում խնդիրները դիտվել են մի շարք երկրներում, հայտնի է դարձել Downdetector ծառայության տվյալներից, որը հետեւում է հանրաճանաչ ինտերնետ ռեսուրսների աշխատանքին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օգտատերերը գանգատվում են, որ չեն կարողանում միանալ սերվերին (48 տոկոս), ավտորիզացիա կատարել (27 տոկոս), ինչպես նաեւ հաղորդագրություններ ուղարկել կամ ստանալ (23 տոկոս):

Օգտատերերի հաղորդումների համաձայն՝ ամենից շատ խնդիրների են բախվում Իտալիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Չեխիանի, Հունաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի բնակիչները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Telegram  


Վերնագիրի այլ պիտակները