Իրանի արեւմուտքում երկրաշարժի հետեւանքով 128 մարդ է տուժել

19:14   22 Հուլիս 2018    157

Իրանի արեւմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում կիրակի օրը երկրաշարժի հետեւանքով 128 մարդ է տուժել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջինիս տվյալներով՝ տուժածների մեծ մասի համար հոսպիտալացման կարիք չի եղել:

Նահանգապետի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քերմանշահ քաղաքից 76 կմ դեպի արեւմուտք եւ Բաղդադից 211 կմ դեպի հյուսիս-արեւելք:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավելի վաղ «Սինհուա» լրատվական գործակալությունը հաղորդել էր 20 տուժածի մասին:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները