Գերմանացիներն ավելի շատ վստահում են Մակրոնին, քան Մերկելին

19:42   22 Հուլիս 2018    101

Գերմանացիները ավելի շատ վստահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, քան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մակրոնին վստահում է հարցված գերմանացիների 55%-ը, չի վստահում՝ 33%-ը։ Փոխարենը Մերկելին վստահում է հարցված գերմանացիների 51%-ը և չի վստահում՝ 45%-ը։

Մակրոնին և Մերկելին չվստահածների մեջ ամենից շատը «Այլընտրանք գերմանիայի համար» պոպուլիստական կուսակցության կողմնակիցներն են։ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Քուրցի նկատմամբ վստահությունն ավելի ցածր է՝ ընդամենը 24%:

Ի դեպ, գերմանացիների 18%-ը հակված են վստահել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն գերմանացիների 75%-ը նրան անվստահություն են հայտնում։ Ավելի վատ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցուցանիշները. նրան վստահում է 5%-ը և չի վստահում՝ 92%-ը։

Հարցումը անց է կացվել հուլիսի 17-19-ը։ Հարցմանը 1011 մարդ է մասնակցել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները