Թրամփը մեղադրել է Քլինթոնին և Դեմոկրատական կուսակցությանը

19:55   22 Հուլիս 2018    102

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները «անօրինական լրտեսություն» են կազմակերպել իր քարոզարշավի նկատմամբ։

Այս մասին նա գրել է իր Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Գնալով ինձ ավելի շատ է թվում, որ Թրամփի նախագահական քարոզարշավին լրտեսել են, որպեսզի անազնիվ Հիլարի Քլինթոնը և Դեմոկրատական կուսակցությունը քաղաքական օգուտներ քաղեին»,– գրել է Թրամփը։

Նա նաև կոչ է արել հարցնել Քլինթոնին, թե արդյո՞ք նրա ծրագիրն աշխատել է։ Նրա կարծիքով՝ նա «շատ բանի է հասել «Խելագար Բերնիի հետ»՝ նկատի ունենալով անկախ սենատոր Բերնի Սանդերսին։

«Հանրապետականները պետք է միավորվեն»,– եզրափակել է Թրամփը և իր ընդդիմախոսներին «հանցագործներ» է անվանել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները