Իսրայելը թույլատրել է «Սպիտակ սաղավարտների» ակտիվիստների տարհանումը Սիրիայից. Նեթանյահու

20:15   22 Հուլիս 2018    85

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Կանադայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի եւ Ջասթին Թրյուդոյի խնդրանքով թույլատրել է իրականացնել Սիրիայից «Սպիտակ սաղավարտներ» հասարակական կազմակեպության անդամների ընտանիքների տարհանման օպերացիան,, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մի քանի օր առաջ Նախագահ Թրամփը, վարչապետ Թրյոդոն եւ մի քանի այլ առաջնորդ ինձ դիմեցին «Սպիտակ սաղավարտներ» հասարակական կազմակեպության հարյուրավոր անդամների՝ Սիրիայից տարհանման հարցով: Այդ մարդիկ այժմ վտանգի մեջ են, ուստի ես, որպես մարդասիրական ժեստ, թույլատրել եմ նրանց Իսրայելի միջոցով երրորդ երկիր տեղափոխել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները