Սիրիական «Խմեյմիմ» ավիաբազային մոտենալիս երկու անօդաչու է խոցվել

20:35   22 Հուլիս 2018    75

Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազային հանգստյան օրերին երկու անօդաչու թռչող սարք է մոտեցել, որոնք խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հաղորդվում է, անօդաչուներից մեկը նկատվել է շաբաթ երեկոյան, երկրորդը՝ կիրակի առավոտյան: Երկրորդ անօդաչուն ավիաբազային է մոտեցել հյուսիսարևմտյան ուղղությունից:

Ավիաբազայի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկու դեպքում էլ տուժողներ կամ նյութական վնաս չի եղել: Ավիաբազան աշխատում է սովորական ռեժիմով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները