Էկվադորը կարող է Ջուլիան Ասանժին հանձնել Բրիտանիային

20:57   22 Հուլիս 2018    227

Էկվադորի իշխանություններն առաջիկայում պատրաստվում են Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին հանձնել Մեծ Բրիտանիային, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն ներկա պահին այցով գտնվում է Լոնդոնում, որտեղ պետք է ելույթ ունենա սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց մասին գագաթնաժողովում (ինքը Մորենոն տեղաշարժվում է անվասայլակով այն բանից հետո, երբ 1998-ին տուժել է կողոպուտի փորձի ժամանակ):

Ինչպես աղբյուրը գրում է, նրա այցի իրական նպատակը բրիտանական իշխանությունների հետ հանդիպումն է, որպեսզի ավարտին հասցնի Ասանժին Մեծ Բրիտանիային հանձնելու մասին համաձայնությունը: Էկվադորը Ասաժին կարող է զրկել ապաստանից և հանձնել բրիտանական իշխանություններին հաջորդ շաբաթվա սկզբին:

Ասանժի ճակատագրի շուրջ բանակցությունների մասին ավելի վաղ հայտնում էր նաև The Times պարբերականը: Լոնդոնում Էկվադորի դեսպանությունը դեռևս չի մեկնաբանել այս լուրը:

Հիշեցնենք, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թվականից: Դեսպանատան շենքից դուրս գալու դեպքում Ասանժին սպառնում է արտահանձնում ԱՄՆ և 35 տարվա ազատազրկում կամ մահապատիժ՝ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները