Աթենքի Ակրոպոլիսը փակ է շոգերի պատճառով

21:02   22 Հուլիս 2018    166

Աթենքի Ակրոպոլիսը կիրակի եւ երկուշաբթի օրվա երկրորդ կեսին փակ է շոգերի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ատտիկայում վերջին օրերին չափազանց շոգ է, օդի ջերմաստիճանը հասնում է 38-ի, իսկ որոշ շրջաններում՝ 40-ի: Բացի այդ, տարածաշրջանը տաք օդի հոսանքների հետ միասին աֆրիկյան փոշի է եկել:

Շոգի պատճառով եւ այցելուների եւ աշխատակիցներին պաշտպանելու համար, գործող աշխատանքային օրենսդրության համաձայն, Ակրոպոլիսի հնագիտական օբյեկտը եւ Դիոնիսյան թատրոնը կիրակի օրը՝ հուլիսի 22-ին, եւ երկուշաբթի՝ հուլիսի 23-ին, ժամը 14:00-ից փակ կլինի, հայտնել է մշակույթի նախարարությունը:

Աթենքի Ակրոպոլիսը Հունաստանի պատմության ամենահայտնի հուշարձանն է: 2017 թվականին այն 2.766 միլիոն մարդ է այցելել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները