ՌԴ-ի և Չինաստանի միջև կամուրջը փլուզվել է հեղեղային վարարման պատճառով- VIDEO

21:14   22 Հուլիս 2018    183

Ամուրի վրայով դեպի Չինաստան միջազգային կամուրջը քանդվել է վարարման պատճառով։ Կամուրջը կառուցվում է ռուսական Բլագովեշչենսկ և չինական Հեյխե քաղաքների շրջանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ընդհանուր առմամբ փլուզվել է աշխատանքային կամուրջի չորս հատված, ինչպես նաև սուզվել է շինարարական ամբարձիչը։

«Ամբարձիչը հնարավոր չի եղել հանել ժամանակավոր կամուրջի վրայից ջրի կտրուկ բարձրացման պատճառով։ Մարդկային զոհեր չկան, քանի որ նախօրոք նրանց տարհանման գործողություններ են իրականացվել»,– հաղորդվում է Ամուրի շրջանի կառավարության կայքէջում։



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները