Լիբանանից Սիրիա ավելի քան 300 փախստական է վերադարձել

21:23   22 Հուլիս 2018    94

Լիբանանում փախստականների համար նախատեսված ճամբարներից ավելի քան 300 սիրիացի է վերադարձել իրենց տները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես վերջինս նշել է, Սիրիայի տարածքի մեծ մասում պայմաններ են ստեղծվել, որոնք նպաստում են հարկադիր տեղահանված բնակիչների վերադարձին:

«Սիրիական և ռուսական կողմերի համատեղ գործողությունների շնորհիվ հաջողվել է հասնել Լիբանանից փախստականների վերադարձին դեպի Ֆլիթա, Մուադամի աշ-Շամ, Ջեբա, Ասալ ալ-Վարդ և Յաբրուդ քաղաքներ: Այդ բնակավայրեր արդեն 315 սիրիացի է վերադարձել, որոնք ստիպված են եղել լքել երկիրը»,-ասել է գեներալ-մայորը:

Նրա խոսքով՝ Արևելյան Ղուտա թաղամաս փախստականների ժամանակավոր ճամբարներից վերադարձել է 73 053 տեղահանված քաղաքացի:

Ցիգանկովն ընդգծել է, որ խաղաղ բնակիչները տրամադրված հումանիտար միջանցքներով շարունակում են հեռանալ գրոհայինների կողմից վերահսկվող տարածքներից:

Ռուսական կենտրոնի ղեկավարը նաև նշել է, որ ռուս զինվորական բժիշկները մեկ օրում բուժօգնություն են տրամադրել ութ սիրիացու, այդ թվում և 4 երեխայի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Լիբան  


Վերնագիրի այլ պիտակները