Մոսկվայի կենտրոնում ձերբակալել են ցուցարարներին - VIDEO

21:31   22 Հուլիս 2018    108

Մոսկվայի կենտրոնում Հեղափոխության հրապարակում ձերբակալվել են Դարյա Պոլյուդովան եւ Կիրիլ Կոտովը, որոնք միանձնյա բողոքի ակցիաներ էին անցկացնում թոշակային տարիքի եւ ԱԱՀ-ի դրույքաչափի բարձրացման դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ձերբակալության տեսանյութը հրապարակել է Նիկոլայ Իգրոկովը: «ՕՎԴ-ինֆո»-ի տվյալներով՝ ձերբակալվածներին պետք է տեղափոխեն «Կիտայ-գորոդ»-ի ոստիկանական բաժանմունք:

Դարյա Պոլյուդովան մեկուկես տարի անցկացրել է գաղութում՝ Կուբանի ֆեդերալիզացման համար երթ կազմակերպելու փորձի համար: Նա ազատ էր արձակվել 2017 թվականի ոկտեմբերին:

Հուլիսի 19-ին ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց Ռուսաստանում կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին օրինագիծը, իսկ երկրորդ ընթերցմամբ՝ ավելացված արժեքի հարկի՝ 18-ից մինչեւ 20 տոկոս ավելացման մասին օրինագիծը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները