Մեգան Մարքլը կմեկնի ԱՄՆ առանց արքայազն Հարիի

22:07   22 Հուլիս 2018    222

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ ամերիկյան նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, որն ամուսնությունից հետո կրում է Սասսեքսի դքսուհու կոչումը, աշնանը կարող է ոչ պաշտոնական ուղևորություն կատարել ԱՄՆ, ընդորում՝ առանց ամուսնու ուղեկցության, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ առաջիկա տարվա համար Մեգանը բավականին շատ ծրագրեր ունի, որոնց թվում է արքայազն Հարիի հետ համատեղ այցն Ավստրալիա, Ֆիջի, Տոնգայի թագավորություն, իսկ 2019-ի գարնանը՝ պաշտոնական այց ԱՄՆ։

Սակայն այդ ամենից զատ լրատվամիջոցները պնդում են, որ դքսուհին պատրաստվում է իրականացնել ևս մեկ՝ առանձին և ոչ պաշտոնական այց ԱՄՆ։ Նշվում է, որ այդ ճամփորդության ընթացքում Մեգանը կլինի առանց ամուսնու։

Մարքլը, ամենայն հավանականությամբ, նախ կայցելի Նյու Յորք, այնուհետև կուղևորվի Լոս Անջելես։ Այս ճամփորդության ընթացքում արքայազնի կինը ցանկանում է այցելել իր ընտանիքի անդամներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները