Մելանյա Թրամփի 8 հիասքանչ կերպար, որոնք նա վերցրել է արքայադուստր Դիանայից

22:16   22 Հուլիս 2018    183

Մելանյա Թրամփի ոճով հիանում ու փորձում են կրկնօրինակել շատերը։ Ոչ մի ժամանակակից լեդի դեռ չի կարողացել գերազանցել նրան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ԱՄՆ նախագահի կերպարները ակտիվորեն քննարկվում և լուսաբանվում են մամուլի կողմից։ Հետաքրքիր է սակայն, իսկ ում է փորձում նմանվել Մելանյան։

ԶԼՄ–ների անցկացրած հետազոտությունները պարզել են, որ միսս Թրամփը ոգեշնչվում է Ժաքլին Քենեդիի, Գրեյս Քելիի և արքայադուստր Դիանայի կերպարներով։ Ավելին, նրանք ակնհայտ նմանություն են հայտնաբերել նրա և արքայադուստր Դիանայի հագուստների միջև։

Դիտարկենք այդ օրինակները։

Մելանյան 2017 թվականին՝ Սպիտակ տան տարածքում և լեդի Դին իրենց ընտանեկան նստավայրի շրջակայքում՝ Հայգրոուվ–Հաուսում 1986-ի հուլիսին՝ արքայազն Հարիի հետ։

Թրամփերի այցը Սիցիլիա 2017-ի մայիսին։ Դիանայի ուղևորությունը Ավստրալիա՝ 1985-ի նոյեմբերին։ Երկուսն էլ արծաթագույն զգեստով են։

Մելանյան 2017-ի մայիսին Բրյուսելում և Դիանան Լոնդոնում՝ 1994-ի նոյեմբերին։ Երկուսն էլ միանման սև զգեստերով են։

1998 փետրվարին լեդի Դին՝ գոտի–կորսետով ժամանում է Բանգկոկ և երեսուն տարի անց նույն տիպի կորսետով Մելանյան՝ Վաշինգտոնում։

2017-ի ապրիլին Մելանյան Փալմ–Բիչում՝ կարմիր զգեստով և Դիանան 1995-ին Փարիզում, գրեթե նույն տիպի շորով։

Թեթև շիֆոնից զգեստերը գրեթե ոչնչով չեն տարբերվում իրարից։ 2018-ին Մելանյան Մեծ Բրիտանիայում՝ դեղինով, և 1987-ին Դիանան Կաննում՝ երկնագույնով։

Տորոնտո այցի ժամանակ 2017 թվականին Մելանյան և 1987-ին՝ Դիանան միատեսակ կոստյումներով։

Մելանյան Իսրայելում 2017-ին և Դիանան Ավստրալիայում 1996-ին։ Երկուսն էլ միանման սպիտակ կոստյումներով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մելանյա-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները