Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ

22:34   22 Հուլիս 2018    139

Սիրիական պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը կիրակի հարվածներ են հասցրել Համա նահանգի Միսյաֆ քաղաքի ուղղությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը չի մասնավորեցնում, թե ինչ է հայտնվել իսրայելական օդուժի թիրախում, սակայն նշում է, որ Միսյաֆ քաղաքի մոտակայքում է գտնվում քիմիական զենքի խոշոր ռազմական-հետազոտական կենտրոնը:

Հաղորդվում է, որ ավիահարվածի հետևանքով միայն նյութական վնաս է հասցվել:

Իսրայելցի զինվորականները պարբերաբար հարվածներ են իրականացնում հարևան պետության ուղղությամբ: Հուլիսի 16-ին նույնպես սիրիական բանակի դիրքերը հրթիռային հարձակման են ենթարկվել Իսրայելի կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները