Թրամփի վարչալազմը սատարում է ղեկավարությունը սատարում է ԴՊՀ-ի անկախությանը. Մնուչին

22:42   22 Հուլիս 2018    193

Բուենոս Այրեսում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Թրամփը լիովին սատարում է Դաշնային պահուստային համակարգի անկախությանը (ԴՊՀ)՝ չնայած այս շաբաթվա սկզբին նրա կողմից հնչեցված քննադատությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

G20- ի ֆինանսների նախարարների հանդիպմանը մասնակցելու համար Արգենտինայում ժ գտնվող Մնուչինն ասել է, որ Թրամփի հայտարարությունների նպատակը տոկոսադրույքները նվազեցնելու համար ԴՊՀ-ի վրա ճնշում գործադրելը չէր:

Այս շաբաթվա սկզբին Թրամփը CNBC- ին տված հարցազրույցում ասել էր. «Ինձ դուր չի գալիս, երբ մենք կատարում ենք այս ողջ աշխատանքը, իսկ հետո ես տեսնում եմ, թե ինչպես են տոկոսադրույքներն աճում»:

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը շաբաթ օրը կայացած գագաթնաժողովի բացման ժամանակ իր ելույթում նշել էր, որ միջազգային առեւտրի գծով մաքսատուրքերի ավելացումը զգալի ազդեցություն կունենա գլոբալ տնտեսական աճի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները