Արքայազն Հարին արգելել է Մեգան Մարքլին հագնվել արքայադուստր Դիանայի նման

22:57   22 Հուլիս 2018    212

Պարբերականի զրուցակիցների խոսքերով՝ Սասեքսի դքսուհին մի քանի դիզայներների և ոճաբանների հետ է հանդիպել, որպեսզի դեպի Ավտրալիայի գալիք թագավորական ուղևորության համար հագուստներ ընտրի։

Նրա ամուսինը ներկա է եղել զգեստերը փորձելիս և հավանություն չի տվել առաջարկված տարբերակներից մեկին. մոդելյոր Ստելլա Մաքարթնիի տաբատով կոստյումին՝ թիթեռնիկ փողկապով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մեգանն ասում է, որ ինքը պետք է դադարի հոլիվուդյան աստղի պես հագնվել և սկսի հագնվել որպես թագավորական ընտանիքի անդամ։ Մեգանը ցանկացել է սմոքինգի տիպի ինչ որ բան ընտրել, սակայն Հարին ասել է, որ այդ կոստյումբը բավարար ավանդական չէ»,– հաղորդել է աղբյուրը։

Ինչպես նշում է պարբերականը՝ տաբատով նման կոստյումներ շատ անգամ հագել է արքայադուստր Դիանան՝ Հարիի մայրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները