Չինաստանում պատվաստանյութի արտադրության հետ կապված նոր սկանդալ է ծագել

09:00   23 Հուլիս 2018    337

Չինաստանում պատվաստանյութերի արտադրության հետ կապված նոր աղմկահարույց սկանդալ է ծագել:

Այս անգամ այն անդրադարձել է Չինաստանում Ցզիլին նահանգի Changchun Changsheng Life Sciences խոշոր դեղագործական արտադրողի հետ, որը երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանում կատաղության դեմ պատվաստանյութեր արտադրողների շարքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանի սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկման պետական վարչության (CFDA) կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ անցկացված ստուգումից հետո Changchun Changsheng Life Sciences-ը պետք է դադարեցնի պատվաստանյութի արտադրությունը:

CFDA-ն նաեւ նահանգային իշխանություններից պահանջել է ընկերությունից հետ վերցնել համապատասխան արտադրական պրակտիկայի վկայագիրը (GMP), ինչպես նաեւ՝ դեղամիջոցների արտադրության միջազգային լիցենզիան:

Ավելի վաղ իշխանությունները ստուգում էին անցկացրել ընկերությունում եւ պարզել էին, որ ձեռնարկությունը կեղծում է արտադրության մասին տվյալները եւ խախտում է արտադրանքի որակի կառավարման պետական ստանդարտները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները