Կրիպտոարժույթները չեն սպառնում համաշխարհային ֆինանսական միջոցներին

09:03   23 Հուլիս 2018    221

Կրիպտոարժույթները դեռ սպառնալիք չեն ներկայացնում համաշխարհային ֆինանսների կայունության համար, սակայն անհրաժեշտ է վերահսկել իրավիճակն այս ոլորտում, նշվում է Բուենոս Այրեսում G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումից հետո ընդունված կոմյունիկեում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կրիպտոարժույթներն այժմ վտանգ չեն ներկայացնում համաշխարհային ֆինանսական կայունության համար, սակայն պետք է զգոն լինել»,- նշվում է փաստաթղթում:

Երկրները նաեւ Փողերի լվացման դեմ պայքարին ուղղված Ֆինանսական գործողությունների մշակման հանձնաժողովին (FATF) կոչ են արել մինչեւ 2018 թվականի հոկտեմբեր ամիսը սահմանել այն չափանիշները, որոնք պետք է կիրառվեն կրիպտոարժութային ակտիվների նկատմամբ այս ոլորտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   G20  


Վերնագիրի այլ պիտակները