ԱՄՆ–ում նավարկության են ուղարկել «ճուտիկ–Թրամփին» - VIDEO

09:11   23 Հուլիս 2018    219

Սան–Ֆրանցիսկոյի ափից հուլիսի 22-ին նավարկության է դուրս եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ազատազրկված–ճուտիկի կերպարով պատկերող 10 մետրանոց փչովի խաղալիքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իրադարձության ուղիղ հեռարձակումը Facebook-ում իրականացնում են Trump Chicken խմբի ակտիվիստները։ Նավի վրա տեղադրված ճուտիկը ճամփորդելու է Սան Ֆրանցիսկոյի ափերով և վերադառնալու է այնտեղ, որտեղից դուրս է եկել։

Հսկայական ճուտիկը բանտային հագուստով է՝ 00045 համարի տակ, քանի որ Թրամփը ԱՄՆ 45-րդ նախագահն է։

Trump Chicken-ի պաշտոնական էջում նշվում է, որ փչովի ճուտիկը պատվիրվել է Չինաստանում՝ որպես Թրամփի դեմ «բողոքի շարժման խորհրդանիշ» և առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ–ում 2017-ի ապրիլի 15-ին, Սան Ֆրանցիսկոյի երթին, որտեղ ցուցարարները նախագահից պահանջում էին հրապարակել հարկային հայտարարագրերը։ Դրանից հետո Թրամփ ճուտիկը հասցրել է մի շարք ակցիաների մասնակցել։



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները