Գիտնականները պատմել են, թե ինչ կլինի, եթե Երկրի պտույտները դանդաղեն

09:24   23 Հուլիս 2018    211

Կոլորադոյի և Մոնտանայի համալսարանների աշխատակիցները հաղորդել են Երկրի պտույտների դադաղելու և մոլորակի վրա սեյսմիկ ակտիվության միջև կապի առկայության մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գիտնականները վերլուծել են սեյսմիկ ակտիվությունը XX դարի սկզբից։ Երկրի վրա ավելացման և նվազման շրջաններ են լինում։ Մասնագետները մի քանի փուլ են առանձնացրել 1900 թվականից մինչ մեր օրերը։

Երկրաշարժերի առավելագույն քանակությունը տեղի է ունենում ակտիվության նվազման հինգերորդ տարում։ Ըստ սեյսմոլոգների՝ 2018 թվականին ամենաբարձր ակտիվությունն է գրանցվելու։ Խոշոր երկրաշարժեր են տեղի ունենալու Վրանչա ռումինական լեռներում և այլ երկրներում։

Միջինում տարեկան 15 աղետ է գրանցվում։ Բարձր ակտիվության շրջաններում այդ թիվը երկու անգամով աճում է։ Այս տարի գիտնականները առնվազն 25 խոշոր երկրաշարժ են ակնկալում մոլորակի վրա։ .

Պեսիմիստները սկսել են նույնիսկ Ապոկալիպսիսի մասին խոսել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները