Դեպի Եվրոպական միություն գաղթականների զանգվածային հոսքը կրճատվել է

09:36   23 Հուլիս 2018    193

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում բողոքի ցույցի մասնակիցները երկրի կառավարությանը մեղադրում են ‘’արյունոտ ձեռքեր ունենալու համար’’:

Դեպի ներքին գործերի նախարարություն նրանց երթն էլ որպես արյան խորհրդանիշ, կրում էր կարմիր ներկ:

Ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ իսպանացի փրկարարները Միջերկրական ծովում մի քանի օր առաջ հայտնաբերեցին փախստականների կործանված մի նավակ: Նավակում կար նաեւ մի կնոջ ու մանկան դիակ:

Ինչպես երկրի ներքին գործերի նախարար Մաթթեո Սալվինին է ասել. ‘’Ես ուզում եմ, որ փրկենք բոլորին, օգնենք բոլորին, բուժենք բոլորին, կերակրենք բոլորին: Սակայն ուզում եմ նաեւ, որ ոչ բոլորը գան դեպի Իտալիա’’:

Իտալիայի կառավարությունն արգելում է ոչ կառավարական կազմակերպությունների փրկարարներին պատկանող նավերին խարիսխ նետել երկրի նավահանգիստներում:

ՄԱԿ-ը տեղեկացնում է, որ այն բանից հետո, երբ Իտալիան արգելեց ոչ կառավարական կազմակերպությունների նավերին մտուք գործել իրենց նավահանգիստներ, Միջերկրական ծովով գաղթի ուղին բռնած յուրաքանչյուր 7 փախստականից մեկը խեղդվում է ծովի ջրերում: Եվրոպական միությունն այս պահին փորձում է գտնել խնդիրը լուծելու եղանակներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները