Տորոնտոյում հրաձգության ժամանակ 9 մարդ է վիրավորվել

09:51   23 Հուլիս 2018    229

Կանադայի Տորոնտո քաղաքում հրաձգության հետեւանքով վիրավորվել է առնվազն 9 մարդ, հայտնում է տեղական ոստիկանությունը:

«Կիրակի տեղական ժամանակով ժամը 22:00-ին Տորոնտոյի ոստիկանությունը պատասխանել է կանչին: Վիրավորվել է 9 մարդ: Հրաձիգը վնասազերծվել է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշված է Twitter-ում հրապարակված ոստիկանության հայտարարության մեջ:

Ոստիկանության հաղորդմամբ՝ տուժածների թվում փոքրիկ աղջիկ կա: Մարմնական վնասվածքներ ստացածների վիճակը հայտնի չէ: Պարզվում են միջադեպի հանգամանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տորոնտո  


Վերնագիրի այլ պիտակները