Կործանիչը «որսացել» է Թրամփի կեցավայրի վերևում հայտնված «անկոչ» ինքնաթիռը

10:42   23 Հուլիս 2018    176

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ntv.ru»-ին, ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի կեցավայրի վերևում, որը ոչ թռիչքային գոտի է համարվում, թեթևշարժիչային ինքնաթիռ է հայտնվել:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, Բեդմինսթերում գտնվող կեցավայրում, որտեղ ԱՄՆ նախագահը տիկնոջ հետ հանգստյան օրերն է անցկացնում։

Ինքնաթիռի հայտնվելուց հետո օդ է բարձրացվել F-16 կործանիչը, որն ուղեկցել է «անկոչ հյուրին» արգելված գոտուց դուրս։ Փիթսթաունի օդանավակայանում վայրէջքից հետո թեթևշարժիչային ինքնաթիռի օդաչուն հարցաքննվել է։ Իրավապահները եկել են եզրահանգման, որ նա վտանգ չի ներկայացնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները