ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել մորմոնական եկեղեցում

10:50   23 Հուլիս 2018    183

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Fox News»-ին, ԱՄՆ Նեւադա նահանգի Ֆելլոն քաղաքի մորմոնական եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս մեկը տուժել:

Քաղաքային ոստիկանության տվյալներով՝ 48-ամյա տեղացին եկել է եկեղեցի, որտեղ այդ ժամանակ 50 մարդ կար, եւ սկսել կրակել: Մի քանի կրակոցից հետո նա եկեղեցուց դուրս է եկել եւ տուն գնացել:

Տղամարդն ավելի ուշ իրավապահների զանգից հետո համաձայնվել է ոստիկանություն հանձնվել: Նշվում է, որ նրա արարքի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները