Էրբիլում հարձակվել են նահանգապետարանի շենքի վրա. կան տուժածներ

11:47   23 Հուլիս 2018    210

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Թուրքական ԶԼՄ»-ներին, Իրաքի քրդական հատվածի մայրաքաղաք Էրբիլի նահանգապետարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:

Անհայտ անձանց կողմից իրականացված հարձակման հետևանքով վիրավորվել է երկու հոգի, այդ թվում` նահանգապետարանում որպես վարորդ աշխատող անձը:

Էրբիլի նահանգապետի օգնականը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ հարձակումն իրականացնողները մուտք են գործել շենք, ապա` կրակ բացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրբիլ  


Վերնագիրի այլ պիտակները