Քաբուլի օդանավակայանի մոտ պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 23-ի. AFP

12:35   23 Հուլիս 2018    310

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AFP»-ին, Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվածների թիվը հասել Է 23-իշ, տուժածների թիվը՝ մինչեւ 107-ի:

Հուլիսի 23-ին հաղորդել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

Պայթյունը հուլիսի 22-ին իրականացրել Է մահապարտ-ահաբեկիչն այն բանից հետո, երբ օդանավակայանից դուրս Է եկել Աֆղանստանի առաջին փոխնախագահ Աբդուլ Ռաշիդ Դուստումը, որը հայրենիք Էր վերադարձել մեկ տարվա արտաքսումից հետո: Ավելի վաղ հաղորդվել Էր 16 զոհերի եւ 60 տուժածների մասին: Գործակալության տվյալներով՝ վիրավորների մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են:

Հուժկու պայթյունը որոտացել Է օդանավակայանի ծայրամասում Դուստումի կողմնակիցների բազմության մեջ, երբ փոխնախագահը զրահապատ ավտոմոբիլով՝ անձնական թիկնազորով շրջապատված դուրս Է եկել օդանավակայանից: Քաղաքական գործիչն ինքը չի տուժել: Պատահարի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաբուլ  


Վերնագիրի այլ պիտակները