Վրաստանի ընդդիմությունը թեկնածուներ է առաջադրում երկրի նախագահական ընտրություններում

14:27   23 Հուլիս 2018    234

«Եվրոպական Վրաստան»-ը՝ առաջատար ընդդիմադիր կուսակցություններից մեկը, հստակեցրել է, որ հոկտեմբերին կայանալիք Վրաստանի նախագահական ընտրություններին կառաջադրի խորհրդարանի նախկին խոսնակ և նախկին արտգործնախարար Դավիթ Բաքրաձեի թեկնածությունը:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ Դավիթ Բաքրաձեն 2013 թվականին արդեն իսկ մասնակցել է նախագահական ընտրություններին։ Ստանալով քվեների 21 տոկոսը՝ նա զբաղեցրել է երկրորդ տեղը: Հինգ տարի առաջ նրան առաջադրել էր Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը: Այսօր արդեն նրան առաջադրում են Սաակաշվիլիի նախկին աջակիցները, որոնք առանձին կուսակցություն էին հիմնել 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո:

Նախագական ընտրություններից մոտ երեք ամիս առաջ մյուս քաղաքական ուժերը ևս հստակեցնում են իրենց դիրքորոշումներն այս հարցում: Անցած շաբաթ ավելի քան մեկ տասնյակ քաղաքական կուսակցություններ, այդ թվում՝ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժումը, որպես նախագահության միասնական թեկնածու առաջադրեցին 2008-2012 թվականներին արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գրիգոլ Վաշաձեին:

Չի բացառվում, որ հոկտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցի նաև Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նա առայժմ չի հստակեցնում՝ արդյոք վերջնական որոշում կայացրե՞լ է, թե՞՝ ոչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները