NASA–ն Յուպիտերի անսովոր ամպերն է ցույց տվել

14:35   23 Հուլիս 2018    235

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, NASA–ն Յուպիտերի հյուսիսային բեւեռի «բարձրաբերձ» ամպերի անսովոր լուսանկար է հրապարակել։

Կադրն արվել է Juno տիեզերանավի օգնությամբ, որը գտնվում է ամպերի վերին շերտերից 6200 կիլոմետր հեռավորության վրա։

Նշվում է, որ երկար ժամանակ գիտնականները փորձել են հասկանալ, որքան խորն են պտտահողմերը, որոնք մտնելով բեւեռի կազմ՝ այդպիսի բարդ պատկեր են ստեղծել։ Juno–ի օգնությամբ ստացված տվյալները ցույց են տվել, որ ամպերի կառույցները մթնոլորտի շուրջ 3 հազար կիլոմետր խորքն են հասնում։

Juno–ն արձակվել է 2011 թվականի օգոստոսի 5-ին Յուպիտերի ուսումնասիրման համար եւ ուղեծիր է դուրս եկել 2016 թվականի հուլիսին։

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները