ԱՄՆ-ում խումբ է ստեղծվել կիբեռանվտանգության ոլորտում ՌԴ-ին հակազդելու համար

15:10   23 Հուլիս 2018    185

ԱՄՆ կիբեռհրամանատարությունում ստեղծվել է կիբեռտարածքում Ռուսաստանի գործողություններին հակազդելու համար հատուկ աշխատանքային խումբ:

Այդ մասին հայտնել է հրամանատար, գեներալ Պոլ Նակասոնեն, գրում է bloomberg.com-ը:

«Ես ստեղծել եմ փոքր խումբ: Դա տեղավորվում է 2016-2017 թվականներին ԱՄՆ հետախուզական համայնքի իրականացրած գործողությունների մեջ»,- ասել է գեներալը՝ ելույթ ունենալով Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում անվտանգության համաժողովում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեծ հնարավորութուններ ունի կիբեռտարածքում, որոնց «իրենք պետք է հակազդեն», և «եթե դա տեղի ունենա, մենք, անկասկած, կկարողանանք դա անել»:

Նակասոնեն զբաղեցրել է իր պաշտոնը 2018 թվականի մայիսին, երբ Կիբեռհրամանատարությունն առանձնացվեց Պենտագոնի կազմում առանձին հրամանատարության: Նա նաև գլխավորում է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը:

Կիբեռտարածքում պաշտպանությունն ԱՄՆ-ում ուժեղացվել է 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտության և 2018 թվականին սպասվող Կոնգրեսի ընտրություններին միջամտելու փորձերի վերաբերյալ Ռուսաստանի հասցեին մեղադրանքների ֆոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները