ՊՆ-ում հաստիք չկա, լեյտենանտի կոչում չեն կարող շնորհել. VIDEO

12:44   08 Օգոստոս 2018    342

Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր կրկին Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում և պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։

Նրանց խնդիրը հետևյալն է՝ անվճար ընդունվել են, ստացել 6 տարի տարկետում, որպեսզի դառնան մասնագետ և զորակոչվեն բանակ՝ լեյտենանտի կոչումով։

Բայց, ինչպես Պաշտպանության նախարարությունից են փոխանցել, այս պահին համապատասխան հաստիքներ չունեն, որպեսզի նրանց լեյտենանտի կոչումով զորակոչեն բանակ։ Ուսանողներին առաջարկվել է մեկ տարի սովորել, որը ևս համարվելու է ծառայություն, որից հետո կզորակոչվեն բանակ և ևս 2 տարի կծառայեն։ Ուսանողների խոսքով՝ իրենք իրենց կյանքից մեկ տարի կորցնում են և միայն նրա համար, որ նախապես իրենց չի ասվել այս մասին, հակառակ դեպքում 18 տարեկանում կգնային բանակ և հիմա այս խնդրի առաջ չէին լինի։



Hayatsk.info

Հեշթեգներ: ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները