Microsoft-ը որոշել է «չոչնչացնել» Skype-7-ը

21:26   20 Հոկտեմբեր 2018    481

Հուլիսին Microsoft-ը սկսեց Skype-ի նոր համակարգչային տարբերակը տարածել: Skype 8.0 թարմացումը ամբողջությամբ փոխարինում է «դասական» Skype-ին եւ նոր ինտերֆեյսով է ներկայանում:

Սակայն շատ օգտատերերի Skype-ի նոր դիզայնը դուր չի եկել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Microsoft-ի ներկայացուցիչը հաղորդել է, որ արձագանքների ուսումնասիրման արդյուքնում, «դասական» Skype-ը դեռ որոշ ժամանակով գոյատեւելու իրավունքը պահպանել է:

Նման հաղորդգրությունը հայտնվել էր ֆորումում, որը նվիրված էր «դասական» Skype-ի աջակցության դադարեցմանը: Microsoft-ի ներկայացուցիչը նշել էր. «Օգտագործողների կարծիքի հիման վրա Microsoft-ը որոշեց երկարաձգել Skype-ի 7-ը, որը հայտնի է որպես «դասական» Skype:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները