Թուրքիան նոր ռազմական կցորդ է նշանակել Ադրբեջան

10:23   09 Օգոստոս 2018    632

Ադրբեջանում նշանակվել է Թուրքիայի զինված ուժերի նոր ռազմական կցորդ:

Ադրբեջանում թուրքական զինված ուժերի նոր ռազմական կցորդն է բրիգադի գեներալ Ալի Դեմիրը, հաղորդում է Hayatsk.info-ն:

Ալի Դեմիրը կփոխարինի բրիգադի գեներալ Զաֆեր Օջակին, ով այս պաշտոնում էր 2016 թ. նոյեմբերից:

Բրիգադի գեներալ Ալի Դեմիրը Դիարբեքիրում ծառայում էր որպես ժանդարմերիայի բրիգադի հրամանատար: Հուլիսին նա հրավիրվել է Անկարա իր նոր պաշտոնի վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները