Սպանված զինվորի մայրը գործով նախաքննության ընթացքից դժգոհ է. VIDEO

11:54   09 Օգոստոս 2018    576

«Նրանք սպանեցին իմ միակ որդուն» պաստառով կառավարության շենքի առջև բողոքի ակցիա է իրականացնում զոհված զինվոր Հրանտ Մանգասարյանի մայրը:

Սպանված զինվորի մայրը զրույցում նա ասաց. «Ղեկավարությունը նամակ է ուղարկել, թե բարձրաստիճան ղեկավարների անփութության պատճառով է զոհվել տղաս: Այդ դեպքում ո՞րն է խնդիրը»:

Տիկնոջ խոսքով՝ իր տղան պահեստի ներսում է գործ արել, բայց օրենքի համաձայն՝ նա չպետք է իրավունք ունենար պահեստի ներսում գտնվելու. «Այս ղեկավարությունն ամեն ինչ անում է իրենց շառը ծածկելու համար»:

Մայրը տարակուսում է՝ ինչպե՞ս եղավ, որ պահեստապետի միայն ոտքն է կոտրվել՝ այն դեպքում, երբ նռնակը նրա ձեռքին է եղել, իսկ իր որդին զոհվել է:

Հրանտ Մանգասարյանի մայրը դժգոհ է նախաքննության ընթացքից և պահանջում է հանդիպում պաշտպանության նախարարի ու վարչապետի հետ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները