Բիթքոինի արժեքը շարունակում է նվազել

12:07   09 Օգոստոս 2018    257

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Բիթքոին կրիպտոարժույթի գինը հինգշաբթի օրը շարունակում է նվազել՝ վաճառվելով 6.4 հազար դոլարից ցածր գնով, վկայում են աճուրդի տվյալները: Վերլուծաբանները չեն բացառում, որ այս միտումը կշարունակվի:

CoinMarketCap պորտալի համաձայն, որը հաշվարկում է միջին գինն ավելի քան 20 բորսաներում՝ բիթքոինի արժեքը նվազել է 2.43 տոկոսով՝ մինչեւ 6.386 հազար դոլար: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալներով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի արժեքը նվազել է 2.8 տոկոսով՝ հասնելով 6.358 հազար դոլարի:

Այլ կրիպտոարժույթների արժեքը եւս նվազում է. Ethereum-ը՝ 2.57 տոկոսով՝ մինչեւ 364.24 դոլար, Bitcoin Cash-ը` 4.2 տոկոսով՝ մինչեւ 599.88 դոլար: Ընդ որում, Ripple-ի արժեքն ավելացել է 1.93 տոկոսով՝ մինչեւ 0.3595 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան ներկայումս 226.36 միլիարդ դոլար է կազմում: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ողջ շուկայի 48.5 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները